Լավ բաներ էլ են կատարվում:
Տարիներ առաջ, երբ ես էնդոկրինոլոգ բառը ներզատաբան էի թարգմանում, միշտ դրանից հետո փակագծերում գրում էի (էնդոկրինոլոգ), որ մարդիկ հասկանան, որովհետև կարծում էի, թե ոչ ոք չգիտի։ Բայց ներզատաբանը ինձ դուր էր գալիս։ Չեմ հիշում՝ որտեղ էի տեսել, ու հաճույքով օգտագործում էի։
Իսկ էն օրը բժիշկը հանգիստ, առարկություն չընդունող տոնով ինձ ուղարկեց ներզատաբանի մոտ ու ոչ մի փակագծերում էլ չբացատրեց, որ դա էնդոկրինոլոգն ա։ Փաստորեն՝ բառն արդեն վաղուց բոլորն օգտագործում են, հատկապես՝ առողջապահության համակարգում։
Եղածը մի բառ ա, կարծես՝ մեծ բան չի, բայց, ինչպես ռուսն ա ասում՝ копейка рубль бережёт։
Հենրիկ Պիպոյան